Իրավական 

Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանը բերվեց դատարանի նիստերի դահլիճ /ուղիղ միացում/

analitik.am

Այսօր՝ ժամը 13:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական առաջին նիստը:

Այս պահին դատարանի մոտ ակցիա են անում, ինչպես երկրորդ նախագահի կողմնակիցները, այնպես էլ նրա դեմ պայքարողները:

Դատարան են ժամանել գործով անցնող բոլոր վերոնշյալ մեղադրյալները:

Քիչ առաջ նիստերի դահլիճ բերվեց նաև երկրորդ նախագահը, ով միակն է, որ գտնվում է կալանքի տակ:

Նշենք, որ այսօր դատարանն ամենայն հավանականությամբ քննելու է Քոչարյանի խափանման միջոցի հարցը, ինչն օրակարգային դարձավ ՍԴ որոշումից հետո:

Նույն շարքից