Իրավական 

Ալումյանը հայտնեց, որ ունեն փաստեր, որոնք հիմք են տալիս կասկածելու դատավոր Դանիբեկյանի անաչառության վրա

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ունեն փաստեր, որոնք հիմք են տալիս կասկածելու դատավոր Դանիբեկյանի անաչառության վրա, սակայն չեն կարող ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, քանի որ հենց նրա նախագահութամբ պետք է քննարկվի Քոչարյանի խափանման միջոցի հարցը, իսկ եթե ինքնաբացարկի միջնորդություն հայտնվի, դա կխանգարի խափանման միջոցի հարցի քննությանը։

Ալումյանը հայտնեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդության հարցին կանդրադառնան դատական գործընթացի հաջորդ փուլում։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից