Ես հայերեն հասկանում եմ, սակայն խոսելիս սխալներ եմ թույլ տալիս: Այս մասին դատարանում հայտարարեց Յուրի Խաչատուրովը` պատասխանելով դատավոր Դանիբեկյանի համապատասխան հարցին:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերը:
Խաչատուրովը հայտարարեց, որ ծնվել է 1952 թվականին, Վրաստանի Թեթրի Ծղարո քաղաքում, ամուսնացած է. «Հարմարության համար հաշվառված եմ եղբորս տանը՝ Ազատության 9/3 հասցեում, ապրում եմ Ձորաղբյուրում իմ տանը»:
Խաչատուրովը հայտնեց, որ մեղադրական եզրակացությունը ստացել է մոտ 3 ամիս առաջ: