Իրավական 

Քոչարյանի պաշտպանները դատարանից պահանջեցին ազատ արձակել նախագահին

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանն ու Արամ Վարդևանյանը քիչ առաջ միջնորդություն ներկայացրեցին դատարան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու համար՝ հիմք ընդունելով ՍԴ հայտնի որոշումը:

Ինչպես նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը, պետք է առհասարակ որևէ խափանման միջոց չկիրառվի Քոչարյանի նկատմամբ:

Միջնորդությանը միացավ ամբողջ պաշտպանական կողմը։

Մեղադրող կողմը, ներկայացնելով իր տեսակետը, պահանջեց չբավարարել միջնորդությունը:

Նույն շարքից