Իրավական 

Դա ինձ վիրավորում է. Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Մարտի 1-ի զոհի հորը

analitik.am

Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց, որ մեկին պետք է պատժել: Այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին:

Քոչարյանը նշեց, որ Մարտի 1-ի դեպքերից հետո աշխատել է մեկ ամսից մի քիչ ավել, հետո պաշտոն չի զբաղեցրել. «Գործ բացահայտելն իմ լիազորությունների շրջանակներում չի եղել, ես խառնվելու իրավունք չեմ ունեցել: Քլոյանն իր հարցը պետք է տա դատախազներին: Եթե մարդ պետք է դատվի գործը չբացահայտելու համար, դա պետք է լինի Գլխավոր դատախազը, կամ վարույթ իրականացնող դատարանը, կամ քննչական մարմինները: Առաջարկում են ինձ դատել, քանի որ պատշաճ մարմինները գործը չեն բացահայտել: Ինձ համար վիրավորական է սա: Փաստաբաններն իր վերջո աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ այդպես չէ: Տպավորություն ունեմ, որ ուղղություն են ցույց տալիս՝ ասել այն, ինչը տպավորություն կստեղծի, թե մեղավորը ես եմ»:

Նույն շարքից