Իրավական 

Ես նման բան չեմ ասել. Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Մարտի 1-ի զոհի մոր հայտարարությանը

analitik.am

Տիգրան Աբգարյանի մայրն ակնհայտ գործի նյութերին չի տիրապետում: Նա ասաց այնպիսի բաներ, որոնք գործի հետ կապ չունեն: Նրա մոտ նստած հարգարժան փաստաբան Սեդա Սաֆարյանը, կարծում եմ, որ գիտակցաբար չի ասել, որ դա այդպես չէ: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մորը. «Նա ասում է, թե ես հայտարարել եմ, որ զոհ կա: Ես նման բան չեմ հայտարարել, նման բան ասել է ՀՔԾ պետը: Իր մամուլի ասուլիսի ժամանակ այդ վերսիան ասել է ՀՔԾ պետն այս մարդկանց մոլորության մեջ գցելու համար»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Լեոյի փողոցում ցուցարարներ չեն եղել, Քոչարյանը հայտարարեց, որ բազմաթիվ ցուցմունքներ կան հենց այդ փողոցի մասին. «Մարդիկ ասում են, որ կրակել են ցուցարարների կողմից: Տարօրինակ է, որ հանրահավաք եղել է քաղաքապետարանի մոտ, իսկ բախումները եղել են Լեոյի փողոցում: Քննչական մարմինների կողմից քայյլ չի արվել պարզելու, թե ով է այդ մարդկանց հասցրել Լեոյի փողոց: Որևէ մեկին չեն հարցրել: Հակառակը, այդ գործի նյութերում կա, որ ներքին զորքերի հրամանատարությունը սնայպերին մեկ բանի համար է կանչել՝ չեզոքացնելու մարդուն, ով կրակել է Տիգրան Աբգարյանի վրա: Ես կարծում եմ, որ դա ճիշտ է»:

Քոչարյանը նշեց, որ ինքը ելույթ չէր ունենա, եթե նման մեղադրանք չհնչեին իր հասցեին. «Ես ուղղակի տեսնում եմ, որ մարդիկ գործի նյութերին չեն ծանոթացել: Նրանք օգտվում են այն նյութերից, որոնք առաջին ամիսներին անպատասխանատու ձևով մատուցվել է մարդկանց: Ես Մարտի 1-ի երեկոյան նման բաներ չեմ հայտարարել»:

Նույն շարքից