Իրավական 

Տերյան փողոցից ոստիկանները երիտասարդի են բերման ենթարկել

analitik.am

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Տերյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Չարենցավան քաղաքի 28-ամյա մի բնակչի՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաթոցիչ՝ մոխրացված զանգվածով: Վերջինս հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից