Իրավական 

«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին։ Այս մասին հայտնում է Առաջին լրատվականը:

Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է այժմ գտնվում կալանքի տակ. ամբաստանյալներից շատերն ազատվել են կալանքից 2018թ. ամռանը՝ հետհեղափոխական շրջանում։

 

Նույն շարքից