Իրավական 

Արթուր Դավթյանը որևէ առնչություն չի ունեցել Մարտի 1-ին առնչվող քրեական գործերի դատավարական հսկողության հետ. Աբրահամյան

analitik.am

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է.

«Ցավալիորեն փաստ է, որ հրապարակային շատ անձինք, վերամբարձ մտքեր արտահայտելով հանդերձ բարոյական արժեքների մասին՝ կարող են առանց որևէ կաշկանդվածության իրենց թույլ տալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ կամ տվյալներ հրապարակելով խաղալ այլոց անվան և հեղինակության հետ:

«factor.am» կայքին տված հարցազրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ փաստերի մի քանի ակնհայտ խեղաթյուրումներ է թույլ տվել: Մասնավորապես, նա հայտարարել է, թե համոզված է, որ եթե «փնտրենք-ման գանք», Արթուր Դավթյանը, ով 2008թ. աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում, մասնակից է եղել 2008թ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին առնչվող գործերով «անմեղ մարդկանց մեղադրանքներ առաջադրելու» գործընթացին:

Ի գիտություն տիկին Կարապետյանցի՝

1. Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազ է եղել 2013-2016թթ.:

2. Նա որևէ առնչություն չի ունեցել այդ իրադարձություններին առնչվող քրեական գործերի դատավարական հսկողության, քրեական հետապնդումների, դատարաններում այդ գործերով մեղադրանքների պաշտպանության գործընթացների հետ և որևէ ներգրավվածություն դրանցում չի ունեցել: Ճշտելը, ի դեպ, բարդ չէր:

Իրավապաշտպանական գործունեությունը, քննիչի, դատախազի, դատավորի աշխատանքից ոչ պակաս, ենթադրում է բարոյական նորմերով առաջնորդում: Իսկ հրապարակային ելույթներում մտասևեռումների, ստի ու կեղծիքի, ցանկալին իրականության տեղ համոզվածությամբ մատուցելու հնարքների կիառմամբ հանիրավի մարդկանց անվան հետ խաղալը այդ արժեքի հետ որևէ աղերս ունենալ չի կարող»:

Նույն շարքից