Իրավական 

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

analitik.am

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց սեպտեմբերի 13-ին ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը` հղում անելով Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանին:

Նա նշել է, որ իրենք խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն էին ներկայացրել եւ գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը, դատարանն էլ որոշել է 20 միլիոն դրամի գրավ կիրառել:

Պաշտպանը պնդել է, որ գործը քրեական չէ, այլ քաղաքացիաիրավական հարթության մեջ է գտնվում եւ այդ առումով իր պաշտպանը շատ կարեւոր, առանցքային ցուցմունք կտա, նաեւ փաստաթղթեր կներկայացնեն:

Նույն շարքից