Իրավական 

Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը, ապա՝ հարևանին /լուսանկարներ/

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է և կան դանակահարված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խոմբը՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ նշված շենքի բնակարաններից մեկւմ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ ամուսինը՝ 31-ամյա Արսեն Մ-ն, դանակով հարվածել է իր կնոջը՝ 31-ամյա Ինգա Ք-ին, այնուհետև, երբ հարևանը փորձել է բաժանել նրանց, որպեսզի վիճաբանությունը չշարունակվի, Արսեն Մ-ն հարվածել է նաև հարևանին՝ 44-ամյա Գագիկ Մ-ին։

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից