Իրավական 

Կենտրոնականի ոստիկանները բռնել են «գրքի գողին»

analitik.am

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 56-ամյա մի տղամարդու։

Պարզվել է, որ սեպտեմբեր ամսին նա Աբովյան փողոցի գետնանցումում գտնվող գրախանութից կատարել է գողություն։

Տղամարդը հայտնել է նաև իր կատարած 2 այլ գողությունների մասին:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից