Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ սահմանադրության 27 հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքը խախտվել է. փաստաբան

analitik.am

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանն իր էջում գրում է.

«Միշտ հավատարիմ եմ այն սկզբունքին, երբ ոլորտի մեջ մասնագիտացված չեմ կարծիք չեմ հայտնում, այս անգամ խախտում եմ սկզբունքը, այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴՈ – 1476 որոշման մասին, ով ասես խոսում է մասնագետ, ոչ մասնագետ ու շատերի մեկնաբանությունը լսելիս տպավորություն է, որ ծանոթ չեն ՀՀ սահմանադրության 75 հոդվածին և որ ամենակարևորն է, նախկին դատական պրակտիկան մեկնաբանելիս մոռանում են, որ սույն կարգավորումը չի եղել նախկին 2005 թ․-ի սահմանադրությունում, ինչը թույլ էր տալիս իրավակիրառ պրակտիկայում հիմնական իրավունքները և ազատություններն իրականացնել առանց օրենքներով սահմանված կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի։

Հոդված 75.

Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը

Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Ամեն ինչ այնքան պարզ է, սույն նորմով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրի կողմից սահմանած չլինելը մասնավորապես քր․ դատ․ օր 35 հոդվածում, հանգեցրել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքի, այն է գործառնական անձռնմխելիության իրավունքի իրականացման անհնարինությանը, ինչով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահմանադրության 27 հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքը»:

Նույն շարքից