Իրավական 

Բժշկին բռնաբարել են կանչով պացիենտի տուն մեկնելու ճանապարհին

analitik.am

ՌԴ ՔԿ-ում քրեական գործ են հարուցել Սարատովում անհայտ անձի կողմից բժշկի վրա հարձակման դեպքով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իրավապահներին:

Քննության տեղեկություններով, բժշկի վրա հարձակվել և բռնաբարել են այն ժամանակ, երբ վերջինս կանչով մեկնել է պացիենտի տուն: Չգտնելով տունը՝ բժիշկը դիմել է մի տղամարդու, ով խոստացել է օգնել: Համոզվելով, որ մոտակայքում որևէ մեկը չկա՝ հանցագործը կնոջը գետին է գցել ու բռնաբարել:

Քրեական գործը հարուցվել է բռնաբարության հոդվածով:

Հանցագործին փնտրում են:

 

Նույն շարքից