Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հայտարարություն արեց դատարանում

analitik.am

Ես հայտարարում եմ, որ դատարանի քիչ առաջ կայացրած որոշման պատճառ է հանդիսացել ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարությունները և ուղիղ սպառնալիքները ՍԴ-ի հասցեին: Դրանք իրենց էությամբ նաև դատարանին ուղղորդող հայտարարություններ էին, քանի որ այդ պաշտոնյաները հանդգնեցին ասել, որ ՍԴ-ի որոշումն ապօրինի է: Դրանով նրանք դատավորին ուղարկեցին հստակ կողմոնորոշիչ մեսիջ՝ ասելով, որ իրենք ապօրինի կհամարեն դատարանի որոշումը՝ Քոչարանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Քիչ առաջ դատարանը որոշեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը կալանքի տակ թողնել Քոչարյանին:

Ալումյանը հայտարարեց, որ սա առաջին դեպքը չէ, որ վճռորոշ որոշման նախորդ օրը բարձրաստիճան պաշտոնյաները միջամտություն են ունենում, սակայն այս անգամ միջամտությունն ավելի բիրտ էր. «Հարգելի դատավոր, ես համոզված եմ, որ դուք չէիք կարող ձեր վրա չզգալ այդ անհավասարակշիռ հայտարարությունների ճնշումը և ձեր որոշման  վրա չէր կարող չազդել երեկվա տեղի ունեցածը»:

Նույն շարքից