ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) քրեական գործ է հարուցվել Վանեցյանի հոր նկատմամբ։

ՊԵԿ լրատվական ծառայությունից, սակայն, 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել են, որ Վանեցյանի հոր նկատմամբ քրեական որևէ գործ հարուցված չէ, և իրենց հայտնի չէ, թե ինչի մասին է խոսքը: