Իրավական 

Անուղղելին կրկին բռնվեց

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 49-ամյա մի տղամարդու: Տոնավաճառում պարեկող ոստիկաններին էր մոտեցել մի քաղաքացի և մատնացույց անելով նրան՝ հայտնել, որ նա կատարել է գողություն:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը փորձել է գողանալ մի կնոջ բջջային հեռախոսը, սակայն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա սեպտեմբերի 15-ին նույն տոնավաճառի մի տաղավարից գողացել է մեկ այլ կնոջ բջջային հեռախոսը:

Այս ամենը պարզելուց հետո, օրենքով սահմանված կարգով, տղամարդը բաց է թողնվել:

Հաջորդ օրը, սակայն, նրա մասին նոր տեղեկություն է հայտնվել ոստիկանությունում, այս անգամ՝ Էրեբունու բաժնում: Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.20-ին, զանգահարում է մի ՍՊԸ տնօրեն և հայտնում, որ Նոր Խարբերդի նույն բնակիչը, օգտվելով իր հոր քնած լինելու հանգամանքից, պարենային խանութի սեղանի վրայից փորձել է գողանալ բջջային հեռախոս, սակայն բռնվել է իրենց կողմից:

Մեկնած օպերատիվ խումբն անուղղելիին բերման է ենթարկել բաժին, որտեղ նա տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից