Իրավական 

Հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց Ստեփանավանի բաժին

analitik.am

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 18-ին, ժամը 05.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Ստեփանավանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Սարգիս Կ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-238 հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 3-րդ մասի 2-րդ կետի, 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքներով:

Նույն շարքից