Իրավական 

Արտակ Զեյնալյանը` Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՍԴ որոշման մասին

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՍԴ որոշումն, իմ գնահատմամբ, հակաիրավական է: Այս մասին «Շանթ»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը. «Առնվազն երեք ասպեկտ կա, որոնց ազդեցության տակ այս որոշումը չպետք է կայացվեր։ Նախ վարույթ ընդունելու որոշումը և դատավորի այս գործը քննելու անհնարինությունը պետք է լուծվեր մեկ դատական ակտով՝ աշխատակարգային որոշմամբ, և նաև այս որոշմամբ պետք է լուծվեր բոլոր դատավորների հարցը, ովքեր կարող էին այս հարցում ընկալվել կողմնակալ: Այսինքն, դատավոր Վահե Գրիգորյանի հարցը լուծվեց մինչև աշխատակարգային որոշում կայացնելը, մինչև վարույթ ընդունելը՝ այն դեպքում, երբ բոլոր դատավորների հարցը, ովքեր անհնարինություն ունեին այս գործով, պետք է լուծվեր վարույթ ընդունելու որոշմամբ։ Կան փաստարկներ որոնք չփարատված են»։

Զեյնալյանի խոսքերով` օբյեկտիվորեն դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցել գործի քննությանը պայմանավորված այն հանգամանքով, որ նա եղել է այդ գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ ներպետական ատյաններում և նաև ՄԻԵԴ-ում․ «Բնական է, որ նրա օբյեկտիվությունը կասկածի տակ էր։ Եվ այդպիսի կասկած կար նաև առնվազն ՍԴ երեք անդամների նկատմամբ»։

Նույն շարքից