Իրավական 

Բերման ենթարկվեց Ազատության պողոտայից

analitik.am

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ազատության պողոտայից բաժին բերման են ենթարկել նույն պողոտայի բնակիչ, 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.8 գ լցոնված գլանակ:

Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից