Իրավական 

Քիչ անց Ռոբերտ Քոչարյանը կարող է ազատ արձակվել

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությմաբ այսօր` ժամը 17:00-ին, հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Դատարանի մոտ արդեն աստիճանաբար հավաքվում են երկրորդ նախագահի աջակիցները, որոնց ամենայն հավանականությամբ միանալու են նաև հակառակ կողմի ներկայացուցիչները` ինչպես ամեն դատական նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած նիստում դատարանը մերժեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը, իսկ այս անգամ պետք է որոշում կայացնի խափանման միջոցը փոխելու մասին:

Թե որքան գրավ է պատրաստ վճարել Քոչարյանը, հայտնի չէ, պաշտպանական կողմը այդ մասով որոշումը թողել է դատարանի հայեցողությանը:

Նույն շարքից