Իրավական 

Սեյրան Օհանյանի պաշտպանը դիմեց դատարանին, որպեսզի թույլ տան նրան դուրս գալ Հայաստանից

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Դատարանը քիչ առաջ մերժեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին միջնորդությունը:

Դրանից հետո Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց փոխել վերջինիս նկատմամբ խափանման միջոցը և թույլ տալ նրան հատել Հայաստանի սահմանն արտասահմանում բուժումն անցնելու համար:

Միջնորդությանը միացան պաշտպանական կողմի բոլոր փաստաբանները:

Դատախազությունն իր հերթին ասաց, որ առարկություններ չունեն, և դեմ չեն, որ մեկ այլ խափանման միջոց ընտրվի, որ Սեյրան Օհանյանը կվերադառնա, եթե դրա անհրաժեշտությունը լինի` դա անելով պահանջվելիք ժամկետներում:

Նույն շարքից