Իրավական 

Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին մեկնել Հայաստանից

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց փոխել վերջինիս նկատմամբ խափանման միջոցը և թույլ տալ նրան հատել Հայաստանի սահմանն արտասահմանում բուժումն անցնելու համար:

Սեյրան Օհանյանը, պատասխանելով դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին, թե երբ է պատրաստ վերադառնալ, եթե հնարավորություն տրվի մեկնել Հայաստանից, հայտարարեց, որ դա կապված է նրանից, թե ինչ պրոցեդուրաների անհրաժեշտություն կլինի:

Օհանյանն ամեն դեպքում կարծիք հայտնեց, որ երկու շաբաթվա ընթացքում կվերադառնա. «Որքան շուտ հնարավորություն ունենամ մեկնել, այդքան շուտ կվերադառնամ»:

Դատարանը բավարարեց միջնորդությունը` թույլ տալով Օհանյանին Հանրապետությունից բացակայել հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը:

 

Նույն շարքից