Իրավական 

Կայացվեց երկու որոշում. Նիստն ավարատվեց, հաջորդ նիստը` հոկտեմբերի 7-ին

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ նման որոշում կայացվում է պայմանավորված Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի հայտարարությամբ, ով նշեց, որ իրեն ժամանակ է պետք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելուն պատրաստվելու համար:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն բավարարեց Սեյրան Օհանյանի պաշտպանի միջնորդությունը և թույլ տվեց նախկին նախարարին բուժման նպատակով հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը բացակայել Հայաստանից:

Նույն շարքից