Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի. Սեյրան Օհանյան

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշում կայացվեց մերժել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաների միջնորդությունը և կալանքի տակ թողնել Քոչարյանին:

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ դժգոհ է որոշումից, այն սխալ է գնահատում. «Ես միշտ ասել եմ ու կրկնում եմ, որ ՀՀ երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ, այդ պայմաններում պետք է շարունակվի ամբողջ դատավարությունը»:

Հարցին, համարում է արդյո՞ք Քոչարյանին քաղբանտարկյալ, Սեյրան Օհանյանն ասաց, որ առանձնացված մոտեցում է ցուցաբերվում Քոչարյանի նկատմամբ. « Քանի որ առանձնացված մոտեցում կա, գտնում եմ, որ ինչ-որ մի բան այն չէ: Թող բոլորը մտածեն` ինքը քաղբանտարկյալ է, թե` ոչ: Իր նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է, որ կա նաև հետապնդում»:

Նույն շարքից