Իրավական 

2008-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կարող է հարձակում լինել զորամասերի վրա. Սեյրան Օհանյան

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշում կայացվեց թույլ տալ Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա:

Լրագրողների հետ զրույցում Օհանյանը հայտնեց, որ բուժման նպատակով է մեկնում Հայաստանից. «Իմ պրոտեզի (ոտքի պրոտեզ) սպասարկման համար հրավեր եմ ստացել, կոնկրետ ժամկետ է նշված: Յուրաքանչյուր 2 տարին մեկ ես մեկնում եմ այդ խնդիրներն իրականացնելու համար»:

Պատասխանելով հարցին` ողջամիտ են արդյո՞ք կասկածները, որ ինքը կարող է խուսափել քննությունից, Օհանյանն ասաց, որ կյանքում որևէ բանից չի խուսափել. «Ինչ հրավեր, ինչ փաստաթուղթ եղել է, ես ինքնակամ ներկայացել եմ: Կասկածողները թող իրենք մտածեն` կարող են Հայաստանից հեռանալ, թե` ոչ»:

Օհանյանը նաև նշեց, որ իր նկատմամբ մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է. «Այն ուղղորդված է: Այն ուղղորդված է նաև հայտնի խոսակցության ժամանակ, որ ասում են «Սեյրանին ձերբակալի»: Դա ի՞նչ է նշանակում»:

Օհանյանը հայտարարեց, որ որևէ ծանր բան չի արել, ինքը զինվորական է եղել. «Պաշտպանության մասին օրենքն այդ ժամանակ դեռ փոփոխված չէր, այդ ժամանակ գլխավոր շտաբի պետը եղել է զինվորական և ենթարկվել է ըստ ենթակայության: Ես որևէ ծանր բան չեմ արել: Ես գտնում եմ, որ ՊՆ-ն որևէ ծանր բան չի արել: Ես որևէ հրաման չեմ տվել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել: Բայց այդ հրամանները եղել են, որպեսզի չեզոքացվեն այն երկու սպառնալիքները, որոնք եղել են բանակում` միջամտելը քաղաքական գործընթացներին և նաև ամրացնել հսկողությունը, պահպանությունը բոլոր զորամասերի նկատմամբ, քանի որ տեղեկություներ կային ԱԱԾ-ից, որ կարող էր հարձակում լիներ զորամասերի վրա` զենք հայթայթելու նպատակով»:

Նույն շարքից