Իրավական 

Ապօրինի պահվող հրացանով կաքավներ է որսացել. հանցագործությունը բացահայտված է

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Սիսիանի բաժնի և բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ստուգայցի արդյունքում Գորայք համայնքի Սառնակունք բնակավայրի դաշտամիջյան ճանապարհահատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին է հրավիրվել Սառնակունք գյուղի 41-ամյա մի բնակիչ:

Նա ներկայացրել է 2 կաքավ և հայտնել, որ դրանք նույն օրը նշված տարածքից որսացել է ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի, «ԻԺ» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով:

Ներկայացված թռչուններն ու հրացանը վերցվել են:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից