Արդարադատության նախարարն օրենսդիր մարմնի ներկայացուցիչների կողմից Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշում չի տեսնում: Այս մասին Ռուստամ Բադասյանը հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ Իմ քայլի նախաձեռնությանը:
Նախարար Բադասյանի խոսքերով, ԱԺ-ն սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն է իրականացնում: