Իրավական 

Հայկ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ «Մարտի 1»-ի գործով ցուցմունքը գործի հրապարակային նյութ է, մինչդեռ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու, որի հնարավարությունն այլևս չկա: Այսօր լրագրողների հետ  զրույցում նման հայտարարություն արել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա նշեց, որ Հարությունյանին հարցեր էին հնչելու դատախազների, պաշտպանների կողմից։ Փոխանցում է Tert.am-ը:

Դավթյանն, արձագանքելով դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են եղել, և տրվում է իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի անունները, ասել է․ «Վստահ եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը։ Ինձ ճանաչողներից յուրաքանչյուրը վստահ է, որ իմ միջամտությունն այդ գործին անհնար է»։

«Որպես վկա հարցաքննվելու կամ նրան հայտնի տեղեկությունները հայտելու համար, եթե լինեն առանձնակի ճնշումներ, ապա կբացահատվեն ու կարժանանան իրավական գնահատականի։ Այն քայլերը, որոնք արվելու ու արվում են, դրանք օպերատիվ հետախուզական միջոցառումներ են, որոնք  պարտավոր են իրականացվել օպերատիվ մարմինների կողմից»,- շարունակել է գլխավոր դատախազը։

Նույն շարքից