Իրավական 

Տնից դուրս վռնդված իրավունքը սովորություն ունի վերադառնալ. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է.

«Նախկինում քրեական դատավարության նպատակն արդարադատությունն էր։ Ներկայում այս հարցում տեղի է ունեցել հիրավի համաշխարհային նշանակության հեղափոխություն. քրեական դատավարության նպատակն այլևս արդարադատությունը չէ, այլ ատելության ու թշնամանքի վեհ իղձեր ունեցող հպարտ քաղաքացիներին հնչեղ անուններ, երբեմն՝ գունեղ պատկերներ մատակարարելն է։ Ընդ որում, մշակվել է հստակ դերաբաշխմամբ «արտադրական ցիկլ»՝ իրավապահ մարմնի անունից հաղորդագրություն - իշխող ուժին սպասարկող գործիչների կողմից արատավորող ստատուսներ սոցցանցերում - պողոսների կարճատև երջանկացում։

Իսկ անմեղության կանխավարկածը, ապացուցողական իրավունքը, օրենքի որոշակիությունը, իրավական պետության մյուս հիմնաքարերը, թվում է, արդեն ավելորդ, «հակահեղափոխական» բեռ են, որոնցից հարկ է օր առաջ ձերբազատվել։

Բայց չէ՞ որ տնից դուրս վռնդված իրավունքը սովորություն ունի վերադառնալ։ Դուռը փակեք, պատուհանից կմտնի, պատուհանը փակեք՝ երդիկից կմտնի։ Այսօր չվերադառա՝ վաղն է վերադառնալու։ Վաղը չվերադառնա՝ մյուս օրը»։

Նույն շարքից