Իրավական 

ՔԿ նախագահի տեղակարը` նախկին ոստիկանապետի մահվան դեպքով քրեական գործի մասին

Այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին, նշեց, որ ինքն այդ գործի քննության հետ կապված որևէ հսկողական գործառույթ չի իրականացնում, դրա համար շատ մանրամասների չի տիրապետում. «Իսկ եթե տիրապետում եմ, թույլ տվեք չարտահայտվեմ, որովհետև ի պաշտոնե նման լիազորություններ չունեմ»:

Այվազյանը նշեց, որ ցանկացած գործում վաղաժամ հրապարակումները կարող են խոչընդոտել գործի ընթացքին, հետևաբար, եթե այսպես ինչ-որ տվյալ հրաարակվի, վաղը կարող է քննության ընթացքը ձախողվի:

ՔԿ նախագահի տեղակալը, խոսելով արդեն իսկ հրապարակած տեղեկությունների մասին, ասաց, որ գործի վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություն պետք է տա. «Եթե հրապարակվող տեղեկությունը չի խոչընդոտելու քննությանը, այն կարող է հրապարակվել»:

Նույն շարքից