Իրավական 

Վահե Գրիգորյանը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը չի մասնակցել դատարանի նիստերից որևիցե մեկին, այդ թվում նաև 10 դատաքննության:

Լրագրողների հետ զրույցում ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ նման նախադեպ չի հիշում. «Առայժմ չեմ կարող ասել, թե ինչ գործընթաց է սպասվում: Բայց իրավական առումով ՍԴ-ի մասին օրենքի համապատասխան մենք պարտավոր ենք նիստերին մասնակցել: Որոշակի ժամանակահատվածում որոշակի քանակով նիստերի չմասնակցելը կարող է կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանալ»:

Վերոնշյալ գործընթացը կարող է սկսվել հենց ՍԴ-ում, երեք դատավորի դիմումի հիման վրա. «Անձամբ ես չեմ նախաձեռնի»,-ասաց Գյուլումյանը:

Նույն շարքից