Իրավական 

Դատական իշխանությանը պետք է հանգիստ թողնել. ՓՊ նախագահ

Քաղաքական փոփոխությունների արդյունքում դատական իշխանությունը պետք է մնա անփոփոխ: Իհարկե դա չի նշանակում, որ դատական իշխանության վատը պետք է պահել: Այն պետք է վերացնել, սակայն օրենքների շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

«Պատահական չէ, որ մեր Սահմանադրությունն ու այլ օրենքները քաղաքական իշխանության փոփոխության ժամանակ դատական իշխանության փոփոխությունները չեն նախատեսում: Դատական համակարգը պետք է կայուն լինի: Ի վերջո, պատկերացնո՞ւմ եք ամեն իշխանափոխության ժամանակ փոխվի դատական իշխանության խումբը: Արդյունքում դրանից քաղաքացին է տուժելու: Սա է պատճառը, որ դատական իշխանությանը պետք է հանգիստ թողնել»:

Զոհրաբյանի խոսքերով, դատական իշխանության հասցեին արտահայտվելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել, հատկապես երբ խոսքը վերաբերում է պաշտոնյայի. «Քաղաքացին միգուցե կարող է զգուշավորություն չցուցաբերել, սակայն պաշտոնյաները պարտավոր են»:

Նույն շարքից