Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ակնհայտ ու կոպիտ խախտումներ, ինչի համար մենք դիմել ենք, որպեսզի դատավորին կարգապագահական պատասխանատվության ենթարկեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Խաչատրյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:
Այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր նախկին ֆիննախի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը:
Սարգսյանի խոսքերով, երբ անձին կալանավորման միջնորդություն է ներկայացվում, դատարանը պետք է նյութեր ներկայացվեն, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել՝ արդյո՞ք մեղադրանքը, որը անձին ներկայացվում է, կապ ունի նրա հետ. «Սա պարտադիր պայման է»:
«Դատական ակտը, դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերն ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել մեղադրանքի վերաբերյալ թփաստական տվյալ: Դատարանը նույնիսկ չէր կարող պատկերացնել՝ նման հանցագործություն առկա է, թե՝ ոչ: Բայց դատարանը գրել է, որ այդ հոդվածով մեղադրանքը հիմնավոր կասկածն, ըստ էության առկա է: Ցանկացած մարդ, ով ուսումնասիրի դատարանի որոշումն ու նյութերը, կտեսնի, որ դատարանը չի ունեցել փաստական տվյալ, նյութ»:
Սարգսյանը նշեց, որ դատարանի տրամադրության տակ չկան համապատասխան նյութեր, դատարանը չի ուսումնասիրել դրանք, դատարանի որոշման մեջ չի խոսվում այն մասին, որ դրանց մասին. «Մեխանիկորեն հաստատել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը»:
Փաստաբանը նաև հայտնեց, որ դատավորը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում միայն կոպիտ ու ակնհայտ խախտման դեպքում, իսկ դա հենց այդ դեպքերից է:
Փաստաբանը նաև հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: