Իրավական 

2021 թվականից Հայաստանում նոր քննչական մարմին կլինի

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կառավարությունը քննարկեց և ընդունեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (հարցը համար 39):

Նախագծով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով: Ամբողջությամբ վերանայվելու է իրավապահ համակարգը: Նախատեսվում է 2021 թվականին ստեղծվել հակակոռուպցիոն կոմիտե: Մի շարք քննչական վարչություններ միավորվելու են և արդեն 2021 թվականի դրությամբ կլինի երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, ՀՔԾ և հակակոռուպցիոն կոմիտե, որը մասնագիտացված մարմին է լինելու և քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:

Նույն շարքից