Իրավական 

Կինը փորձել է նորածին տղայի առևանգել ծննդատնից

Կեմերովի բնակչուհին փորձել է ծննդատնից նորածին տղայի առևանգել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին:

Հանցագործին խանգարել է երեխայի հայրը, ով այդ պահին այցելել է կնոջն ու փոքրիկին: Հայրը նկատել է, թե ինչպես է անծանոթ կինը տանում երեխային, հասել է նրա ետևից, վերցրել երեխային և վերադարձրել ծննդատուն:

Գողին հաջողվել է փախուստի դիմել, սակայն ավելի ուշ նրան հայտնաբերել են: Հարուցվել է քրեական գործ: Թե ինչու է նա այդ քայլին գնացել, հայտնի չէ:

Նույն շարքից