Իրավական 

«Аэрофлот»-ի ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյան «ծպտյալ» հայ է

Մոսկվայի Բասմանյան դատարանը 250 միլիոն ռուբլու հափշտակության գործի շրջանակներում մինչև նոյեմբերի 30-ը կալանավորել է «Аэрофлот» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին:

Ալեքսանդրովը ձերբակալվել է հոկտեմբերի 2-ին: Նա կասկածվում է իրավաբանական գործարքներ կնքելու ժամանակ մախինացիաների մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հափշտակության հոդվածով:

«БФМ.РУ»-ն հայտնում է, որ Վլադիմիր Ալեքսանդրովը հայ է, ով 2004 թվականին փոխել է իր անուն ազգանունը: Նրա իրական անուն ազգանունն է Արմեն Աբալյան:

Նույն շարքից