Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր էջում գրում է.
«Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը
1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հարձակում է տեղ ունեցել «Հայելի» ակումբի վրա: