ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին: Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել փաստաբաններից Հայկ Ալումյանը, իսկ մյուս փաստաբանները միացան միջնորդությանը: Համապատասխան միջնորդությանը միացավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ինքնաբացարկի միջնորդությանը միացան նաև մյուս փաստաբանները:
Իր խոսքում Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ շատ երկար է մտածել, թե ինչ հիմքով կարելի է դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել. «Ես կարող էի անցնել բարոյականության, իրավագիտակցության սահմանները, սակայն ես չեմ անի այն, ինչն անում են օրվա իշխանությունները: Դրա համար մտածում էի ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկել, քանի որ առկա իրողությունների շրջանակներում ՀՀ-ում կարծես թե նորմալ է գնահատվում դատավորին դրամական փոխհատուցում առաջարկելը չպաշտոնավարելու համար: Հիմքը ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին…»։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդհատեց Պողոսյանին, հայտարարելով, որ դատարանը նկատողություն է անում փաստաբանին, քանի որ հայտարարության մեջ անհարգալից վերաբերմունք է տեսնում դատարանի նկատմամբ: Դատավորը զգուշացրեց նաև ավելի խիստ սանկցիայի մասին:
Պողոսյանն իր հերթին հայտարարեց, թե ցանկանում է իմանալ, որ բառից է վիրավորվել դատավորը, սակայն Դանիբեկյանն ասաց, որ թույլ չի տալիս Պողոսյանին շարունակել խոսքը:
Պողոսյանը նշեց, որ առարկություններ ունի դատարանի գործողությունների մասով, սակայն դատավորը դա էլ թույլ չտվեց: