Իրավական 

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց. Որոշման հրապարակման ժամը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին: Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց փաստաբաններից Հայկ Ալումյանը, իսկ մյուս փաստաբանները միացան միջնորդությանը: Համապատասխան միջնորդությանը միացավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատական նիստն ընդմիջվեց, դատարանն իր որոշումը կհրապարակի այսօր ժամը 16:45-ին:

Նշենք, որ այսօրվա նիստում երկրորդ նախագահը որևէ հայտարարությամբ հանդես չեկավ:

 

Նույն շարքից