Իրավական 

Հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ. Քոչարյանի գործով դատավորը զգուշացրեց բոլորին

Դատարանի խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում դատարան է ստացվել կարգադրիչների զեկուցագիրը, որով հայտնվել է, որ այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում դատարանի ու դատավորի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով դատավորի և դատավարության մասնակիցների հասցեին: Նաև նշվել է, որ դատական նիստերի դահլիճում գտնվող անձինք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում միմյանց հասցեին և դրսևորում ագրեսիվ վարքագիծ: Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Դատավորը հիշեցրեց, որ դատական նիստերի դահլիճում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել դատական նիստի կարգը և չխանգարել դատական նիստը: Այդպիսի գործողություններ կատարելու դեպքում կարող են հեռացվել նիստերի դահլիճից, ընդհուպ մինչև գործի ավարտը:

Դանիբեկյանը հանձնարարեց կարգադրիչներին բոլոր նրանց, ովքեր կխախտեն դատական նիստի կարգը, հեռացնել՝ միաժամանակ պարզելով վերջիններիս ինքնությունը, ներկայացնել նրանց ցուցակը, որպեսզի դատարանը քննարկի նրանց՝ դատական նիստերին մասնակցությունն արգելելու հարցը:

Նույն շարքից