Իրավական 

19-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության համար

analitik.am

Ոստիկանության Մուշի  բաժնի քրեական հետախույզների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  հոկտեմբերի 7-ին,  ժամը 23.40-ին, Գյումրի քաղաքի  Մ. Խորենացու փողոցից  ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել  19-ամյա Մհեր Կ.-ն, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի  177 հոդվածի (գողությունը)  3-րդ մասի 1.1 կետի, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Նույն շարքից