Իրավական 

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը սրվել է. պաշտպանը միջնորդել է ընտրված խափանման միջոցը փոխարինել

analitik.am

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է՝ ծայրահեղ ծանր է, և առկա հիվանդություններին ավելացել են այլ հիվանդություններ ևս:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Երեկ երեկոյան՝ հոկտեմբերի 7-ին, իմ պաշտպանյալին անզգայացրել են՝ բժշկական միջամտություն անելու համար: Նրա մոտ առողջական նոր խնդիրներ են առաջացել՝ մարմինն այտուցված է, մասնավորապես, ոտքերը, արդեն անշարժունակ է դարձել, ձայնալարերի խնդիր է առկա, ձայնն ընդհանրապես ճանաչելի չէ, աղիների խնդիր կա»,- նշել է Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Գրիգորյանին բուժող բժիշկները շատ լուրջ մտահոգություններ ունեն:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել  Գրիգորյանի  և  Նազիկ  Ամիրյանի  գործով  հերթական  դատական  նիստի ժամանակ այս մասին հայտնել է նաև պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է։ Օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ»,– ընդգծել է պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Պաշտպանը միջնորդել է Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը, սակայն մեղադրող դատախազ Վահե Դոմազյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ Գրիգորյանը գտնվում է պատշաճ հսկողության տակ։

Նիստը նախագահող  դատավոր  Մնացական  Մարտիրոսյանը  հեռացել է  խորհրդակցական   սենյակ՝   միջնորդության  վերաբերյալ  որոշում  կայացնելու։

Նույն շարքից