Հասարակություն 

Ալիևն առանց գիտակցելու հարստացնում է իր լեզուն հայերեն բառերով

analitik.am

Իլհամ Ալիևը, ով առանձնակի հոգատարությամբ աշխատում է իր խոսքը մաքրել իրանական փոխառություններից և օգտագործել համապատասխան բառերի թուրքական համարժեքները, որտեղի՞ց պետք է իմանար, որ երբ «օրինակ» բառի համար հրաժարվում է կովկասյան պարսկերենից փոխառված «nümunə» (հմմտ.` պրսկ nimūna) և արաբերենից պարսկերենի միջնորդավորությամբ փոխառված misal բառերից և գործածում թուրքերենում կիրառվող örnək տարբերակը, ակամա հարստացնում է իր լեզուն ևս մեկ հայերեն փոխառությամբ։

Չնայած այս բառը հայերենում միջին իրանական փոխառություն է (հին իրանական *aδi-vaina- ձևից), սակայն բառի հնչյունական տեսքը թուրքերենում կասկածի տեղ չի թողնում, որ այն անցել է թուրքերեն հենց հայերենից և մաքուր հայկական փոխառություն է թուրքերենում։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան

Նույն շարքից