Իրավական 

Նոր ոստիկանապետեր են նշանակվել

analitik.am

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ՀՀ երկու մարզերում նոր ոստիկանապետեր են նշանակվել: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ՝ ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ»,– տեղեկացրել է նա:

Նույն շարքից