Իրավական 

Սպանություն Գեղանիստ գյուղում․ ոստիկանները պարզել են որսորդական հրազենից կրակած անձի ինքնությունը

analitik.am

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել 34-ամյա համագյուղացին։

Հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ կրակողին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից