Իրավական 

Գողացած քարտով գումար է կանխիկացվել

analitik.am

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Մեծամորի բաժնում թոշակառու մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափշտակելով բանկային քարտը` կանխիկացրել կենսաթոշակը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին նույն շենքի անչափահաս մի բնակիչ իրենց տանը ի պահ հանձնած տուժողի բնակարանի բանալիով բացել դուռը, հափշտակել բանկային քարտը և բանկոմատից կանխիկացրել գումարը:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը ժամը 20-ին կասկածվող անչափահասը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից