Իրավական 

Կանխվել է փաթեթի փոխանցումը

analitik.am

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջնամասում՝ մասնավորապես ներքին արգելագոտուց ոչ հեռու, շարժ են նկատել։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է 1 փաթեթ, որի մեջ առկա են եղել 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ, թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 ամբողջական և 3 փշրված դեղահաբեր, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 32,0 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև՝ 10,4 գրամ քաշով մուգ շագանակագույն, կոշտ զանգված։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Քրեակատարողական Ծառայության կայքէջից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Նույն շարքից