Իրավական 

ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով

analitik.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից:

«Ինչպես տեղեկացնում է ՄԻԵԴ-ը, խորհրդատվական կարծիքի տրամադրման համար հոկտեմբերի 7-ին ստեղծվել է 17 դատավորից կազմված Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար։

Նշվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի հայցադիմումի վերաբերյալ խորհրդակցական կարծիքը վերաբերում է մինչ այդ տեղի ունեցած դատավարություններին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանում ներքաղաքական դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից