Իրավական 

Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար. «Փաստինֆո»

analitik.am

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ է վերցրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստին չմիջամտելու համար: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաստատել է Թովմասյանի՝ արձակուրդում գտնվելու մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը:

Փաստացի, Թովմասյանը որոշել է որևէ կերպ չմասնակցել ու չմիջամտել իր լիազորությունների դադարեցման նախագծի շուրջ Սահմանադրական դատարանի դատավորների կայացնելիք որոշմանը:

Նույն շարքից